ԿարևորՏնտեսական

Եվրոպական մոտեցում հայկական «խելացի ֆերմայում»

Շիրակի մարզի Ազատան գյուղում այսօր բացվեց 1-ին «Խելացի ֆերմա»- ն: Թեթև կոնստրուկցիաներով կառուցված անասնաֆերմայի փորձնական  ծրագրի ներդրումների  60 տոկոսը գործարարի ներդրումն է, 40 տոկոսն էլ կառավարության միջամտությամբ Ավստրիայի զարգացման գործակալության և ՄԱԿ-ի սննդի և պարենի կազմակերպության ֆինանսավորումը:

Ազան գյուղի նորաստեղծ  «Խելացի ֆերմայի» կովերն են իրենց եվրոպացի են զգում, տարածքն ազատ է ու լուսավոր, խելացի ֆերմայում շղթայով չեն կապվում, կարող են ցնցուղ ընդունել,  կթվելու համար մեկուսացված սենյակ ունեն, պառկել հանգստանալու համար էլ՝ ներքնակներ:

«Հիմնականում ազատ պահվածք է մեր մոտ, եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխան, կենդանին և կարող է ազատ տեղաշարժվել, և ազատ ջուր խմել ցանկացած պահի, և հատկացված տեղում կարող է նստել, որտեղ ռեզինից մատրասներ են, հանգստանալու համար շատ հարմարավետ է, և դուրս են գալիս գնան կթի սրահ, որպեսզի ստանանք մարքուր, բարձր որակի կաթ»,– ասաց անասնապահ Վարդան Պապոյանը։

Մեր զրուցակիցը Ազատան գյուղի 30 տարվա անասնաբույժն է, կովերի լեզուն լավ է հասկանում։ Ասում է, որ արհեստական սերմնավորման միջոցով կովերի մսատու և կաթնատու տեսակներ են ստացել, խելացի անասնագոմի շնորհիվ էլ կաթն ավելի առատ կլինի:

« Ցանկություն ունենք էստեղ 1 կովից ստանալ 6000 լիտր կաթ»,– ասում է:

 6 մետր երկայնքով, թեթև կոնստրուկցիաներով կառուցված  բարձր առաստաղով ու լուսավոր անասնաֆերման այսօր  հանդիսությամբ  բացվեց: Շիրակի մարզում առաջին «Խելացի ֆերմայի» բացմանը  հյուրեր կային և կառավարությունից, և շրջակա գյուղերից:

«Ծրագիրը հիմնականում իրականացվել է Էկոնոմիկայի նախարարության միջամտությամբ, Ավսրիայի զարգացման գործակալության և ՄԱԿ-ի սննդի և պարենի կազմակերպության ֆինանսավորմամբ: Մեր համար ինչու է այսքան շատ կարևոր այս ծրագիրը. քանի որ այս ծրագրով մենք կոտրելու ենք այն կարծրատիպերը, թե թեթև կոնստրուկցիաների դեպքում կենդանին կմրսի, հնարավոր չէ պահել և այլն: Սրանով մենք ապացուցում ենք, որ կարևորը կենդանու համար ճիշտ պայմաններ ստեղծելն է, ինչի շնորհիվ կենդանիները կցուցաբերեն լավ մթերատվություն և կաթնատվություն»,– ասաց  էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։

«Խելացի ֆերմա» ստեղծելու համար ֆինանասավորման 60 տոկոսն անասնապահի ներդրումն է, 40 տոկոսն էլ կառավարության միջնորդությամբ գործընկեր կազմակերպություններինը:

Տիգրան Գաբրիելյանն ասում է ծրագրի մեկնարկին 350 տնտեսվարող, 100-ն անցել են ուսումնական գործընթաց ու ստացել վկայագրեր, 18վ տնտեսվարողի հետ ստորագրվել են պայմանագրեր, մյուս տնտեսվարողներն էլ սպասում են արդեն գործի անցածների հաջողված փորձը տեսնեն, իրենք էլ ձեռնարկեն:

Back to top button