ԱՐԴԻ ակադեմիան կրկին իր դռներն է բացում ձեր առջև։ Եթե դեռ չեք հասցրել ծանոթանալ Ակադեմիայի գործունեությանը ու կրթական ծրագրերին, հանդիպել մեր դասախոսական կազմի հետ, ինչպես նաև շրջել Woods կենտրոնի նորարար միջավայրում ու ծանոթանալ կենտրոնի բոլոր առավելություններին, ապա սա հիանալի հնարավորությունն է։
📍 Հանդիպում ենք հունվարի 25-ին Արդի Ակադեմիայում (Woods կենտրոնում):
Մուտքն անվճար է։
🕦 Օրակարգում՝
- 12:30 - 13:00 - Շրջայց Վուդս կենտրոնով և ծանոթացում միջավայրին
- 13:00 - 14:00 - Ընթացիկ կրթական ծրագրերի և ընդունելության գործընթացի մասին համապարփակ տեղեկատվություն
- 14:00 - 15:30 - Հանդիպում դասախոսական կազմի հետ, նրանց հետ անմիջականորեն շփվելու և հարցուպատասխանի հնարավորություն
- 15:30 - 16:00 - Ընդմիջում
- 16:00 - 17:00 - Պանելային քննարկում «Կրճատումներ և նոր հնարավորություններ. ինչպե՞ս փոխել մասնագիտությունը և վերադասավորել կարիերան» արդիական թեմայով։
Ձեր հարմարավետության համար գործելու է անվճար ուղևորափոխադրում `
📍 12:00 - Կորյուն 2-ից դեպի ԱՐԴԻ ակադեմիա
📍 17:15 - ԱՐԴԻ ակադեմիայից դեպի Կորյուն 2
2025թ. ուս. տարվա մեր հիմնական դասընթացներն են ՝
- Թվային մարքեթինգ /Digital Marketing/
- UI/UX և Պրոդուկտի դիզայն
- Մեքենայական ուսուցում /Machine Learning/
- Տվյալների վերլուծություն /Data Analytics/
- BIG Data-ի հիմունքներ
- Նախագծի Կառավարում /Project Management/
- Front End Ծրագրավորում (HTML, CSS, JavaScript, React)
Մեր ընթացիկ կարճաժամկետ դասընթացներն են՝
- AI բոլորի համար (Prompt Engineering)
- Ձեռներեցության հմտությունների զարգացում
- Անգլերեն