Հայաստանի դպրոցներում մաթեմատիկական կրթության հզորացում (խմբակավարների ընտրության մրցույթ)
«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն, «Քառակուսի» հիմնադրամի հետ համատեղ, իրականացնում է «Հայաստանի դպրոցներում մաթեմատիկական կրթության հզորացում» ծրագիրը՝ ԱՄՆ պետդեպարտամենտի Կրթական և մշակութային հարցերի բյուրոյի ԱՄՆ Շրջանավարտների ներգրավման նորարարական հիմնադրամի (AEIF) աջակցությամբ:  

- Հայաստանի 12 դպրոցում մաթեմատիկայի արտադասարանական խմբակներ են ստեղծվելու 5-8-րդ դասարանների աշակերտների համար։ Յուրաքանչյուր դպրոցում նախատեսվում է առնվազն 26 աշակերտի ներգրավում։
- Խմբակավարի շաբաթական ծանրաբեռնվածությունը կազմելու է 3-ից մինչև 6 ակադեմիական ժամ:
- Խմբակավարների կարողությունների զարգացումն ապահովվելու է մենթորության և աշխատաժողովների կազմակերպման միջոցով:
- Խմբակավարներին տրամադրվելու է հոնորար՝ ծրագրի ամբողջ ընթացքում:

Ծրագրին կարող են դիմել մաթեմատիկայի մասնագետներ, որոնք պատրաստակամ են արտադասարանական խմբակներ իրականացնել 5-8-րդ դասարանների աշակերտների համար՝ ծրագրի վերոնշյալ պայմաններով։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել այս հայտադիմումը մինչև հունիսի 19-ը:

Sign in to Google to save your progress. Learn more
1. Հանրակրթական դպրոցում մաթեմատիկական կրթության ո՞ր բացերն են Ձեզ մտահոգում (մինչև 130 բառ): *
(Նկարագրեք և հիմնավորեք հիմնական, տարածված խնդիրները)
2. Ինչո՞ւ եք ցանկանում մասնակցել այս ծրագրին և ի՞նչ արդյունքներ եք ակնկալում՝ թե՛ Ձեզ համար, թե՛ աշակերտների (մինչև 130 բառ): *
3. Ո՞ր դասարանների աշակերտների համար եք պատրաստ խմբակներ վարել և ինչո՞ւ (մինչև 80 բառ): *
4. Արդյո՞ք Ձեր դպրոցում կա խմբակների անցկացման համար համապատասխան դասասենյակ։ *
5. Այլ դիտարկումներ (մինչև 100 բառ): *
Next
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy