1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Արմենպրես»-ն ու «Ruptly»-ն ստորագրեցին տեսաբովանդակության զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագիր

«Արմենպրես»-ն ու «Ruptly»-ն ստորագրեցին տեսաբովանդակության զարգացմանն 
ուղղված համագործակցության համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունն իր վիդեոբովանդակությունը միջազգային առումով ավելի համադրելի դարձնելու նպատակով համագործակցության համաձայնագիր ստորագրեց «Ruptly» լրատվական վիդեոգործակալության հետ: Այն ստորագրեցին «Արմենպրես» լրատվական գործակալության արտաքին կապերի և զարգացման ծրագրերի ծառայության ղեկավար Միհրան Միրխավոյանը և «Ruptly» տեղեկատվական վիդեոգործակալության Ռուսաստանի և ԱՊՀ-ի տարածաշրջանային կառավարիչ Ինդիրա Ժարովան:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշեց, որ համաձայնագիրը հնարավորություն կտա զարգացնել գործակալության վիդեոբովանդակությունը` այն դարձնելով միջազգային առումով համադրելի:

««Արմենպրես»-ի գործունեության մեջ մենք մեծապես կարևորում ենք այն հանգամանքը, որ մեր արտադրած բովանդակության բոլոր տեսակները լինեն միջազգային չափանիշներին համապատասխան: Այս առումով կնքված համաձայնագիրը հնարավորություն կտա՝ թե մեզ համար հասանելի դարձնել «Ruptly»-ի բովանդակությունը, թե «Արմենպրես»-ի բովանդակությունը` մեր գործընկերոջ համար, ինչպես նաև հնարավորություն կլինի բարձրացնել վիդեոարտադրանքի որակը»,-ասաց Արամ Անանյանը:

«Մենք շատ ուրախ ենք «Արմենպրես»-ի և «Ruptly»-ի միջև այս նոր համագործակցության համար: Կարծում եմ, որ Հայաստանի գլխավոր լրատվական գործակալության և ռուսական ունիկալ մուլտիմեդիոն գործակալության միջև համագործակցությունը կլինի փոխշահավետ երկու կողմերի համար: Հայաստանը կարևոր ռազմավարական երկիր է, այդ իսկ պատճառով այն, ինչ կատարվում է Հայաստանում, հետաքրքիր է և’ Ռուսաստանում, և’ նրա սահմաններից  դուրս»,-ասաց Ինդիրա Ժարովան: Նրա խոսքով, «Արմենպրես»-ը կունենա հնարավորություն ստանալու «Ruptly»-ի բացառիկ տեսանյութերը:

Միհրան Միրխավոյանը, կարևորելով այս համաձայնագրի ստորագրումը, նշեց, որ «Արմենպրես»-ը զարգացնում է իր տեսածառայությունների ուղղությունը: Նրա խոսքով, այս համագործակցությունը լուրջ խթան կլինի ոչ միայն նյութերի, վիդեոների, այլև փորձի փոխանակման համար:

«Ունենալով նման գործընկեր, կարծում եմ, որ նոր թարմություն կհաղորդենք «Արմենպրես»-ի վիդեոբովանդակությանը: Մենք նույնպես մեր տեսանյութերը փոխանցելու ենք: Նման տիպի համաձայնագրերն իրենցից ենթադրում են ոչ միայն պարզապես ֆայլերի տեղափոխություն, այլև մարդկային շփում, փորձի փոխանակում, համատեղ ծրագրեր»,-ասաց Միհրան Միրխավոյանը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Համագործակցության ձևավորման համար առիթ և հարթակ է դարձել «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ օրերս Երևանում անցկացված կրթական՝ «SputnikPro» նախագիծը։ «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության և ռադիոյի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն տեղեկացրեց, որ այն ենթադրում էր «մաստեր- կլասների» մի շարք, ռուսական առաջատար մեդիաների մենեջերների, մասնագետների մասնակցությամբ:

«Հատկանշական է, որ «Արմենպրես»-ի և «Ruptly»-ի հետ արդյունավետ ծանոթությունը կայացավ մեր հարթակում: Այն տեղի է ունեցել Երևանում անցկացված «SputnikPro» կրթական ծրագրի շրջանակում, որն իրականացվել է «Sputnik» միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի կողմից: Նպատակն է բարձրացնել լրատվամիջոցների պրոֆեսիոնալիզմը, ստեղծել մրցակցային միջավայր, որը բերում է զարգացումների: Ահա այս հարթակում, երբ «Ruptly»-ը ներկայացրեց իր նախագծերը, «Արմենպրես»-ը հետաքրքրություն ցուցաբերեց, ինչն էլ հանգեցրեց այս համաձայնագրի ստորագրմանը»,-ասաց Դմիտրի Պիսարենկոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]