Request edit access
FYCA English Speaking Club
Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ), սկսում է անգլերենի ակումբ: Ակումբի հիմնական նպատակն է օգնել երիտասարդներին ձեռք բերել գործնական գիտելիքներ բիզնես անգլերենի և հարակից այլ ոլորտներում, զարգացնել մասնակիցների խոսակցական անգլերենի մակարդակը, նպաստել բառապաշարի հարստացմանը և կիրառմանը: Ակումբի ընթացքում կքննարկվեն տարատեսակ թեմաներ, որոնք կընտրվեն մասնակիցների և ակումբավարի համաձայնությամբ՝ հաշվի առնելով մասնակիցների նախապատվությունները և առաջնահերթությունները:
Ակումբը իրականացվելու է բիզնես անգլերենի փորձառու մասնագետի կողմից, ով աշխատում է ՀՀ շուկայի առաջատար ընկերությունների հետ: Ակումբը իրականացվելու է հիբրիդային տարբերակով, հիմնական քննարկումները իրականացվելու են օֆլայն՝ ԵԱԴ գրասենյակում, իսկ լրացուցիչ հանդիպումները՝ օնլայն տարբերակով:

Ակումբի շրջանակներում քննարկվող թեմաների օրինակներ են՝
1. Միջմշակութային հաղորդակցություն,
2. Մարքեթինգ և գովազդ,
3. Սոցիալական ձեռնարկատիրություն,
4. Կոնլֆիկտների կառավարում,
5. Բիզնես գործուղում,
6. Մրցակցություն և առաջնորդություն,
7. Մարդկային ռեսուրսների կառավարում և այլն:
Թեմաների հետ կապված հետագա մանրամասները կներկայացվեն ակումբի անդամներին:
Եթե ցանկանում եք միանալ ակումբին, ապա լրացրեք ֆորման, և ԵԱԴ թիմը կապ կհաստատի Ձեզ հետ:
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն Ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
Տարիք *
Անգլերենի մակարդակ *
Նշեք 3 թեմաներ, որոնք կցանկանայիք քննարկել Անգլերենի Ակումբում *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy