Աստծո տված պարգեւը պարտավոր ենք պաշտպանել անօրենի ոտնձգությունից

03.05.2016 12:33
1817

Պատմությունից շատ դեպքեր են հայտնի, երբ հոգեւորականները (նաեւ բարձրաստիճան) մի ձեռքին խաչը, մյուսին՝ սուրը պայքարել են հայրենիքի փրկության համար: Սարդարապատի ճակատամարտի դրվագը հիշենք, երբ բարձրաստիճան հրամանատարները համարյա հաշտվել էին պարտության մտքի հետ եւ Էջմիածնում ներկայացել Ամենայն հայոց կաթողիկոսին եւ առաջարկել ապահովության համար հեռանալ Մայր Աթոռից: Այդ ժամանակ ծերունազարդ կաթողիկոսն ընդվզեց անհեռատես որոշման դեմ, կարգադրեց Արարատյան երկրի բոլոր վանքերի եւ եկեղեցիների զանգերից համազգային տագնապ ազդարարել, ինքն էլ Մայր Աթոռում հավաքվածների առջեւ հանդես եկավ հայրենիքը պաշտպանելու ոգեշունչ խոսքով: Դրանով, փաստորեն, սկիզբ դրվեց Սարդարապատի հերոսամարտի հաղթանակին:

Ինչեւէ, լինելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավարեւելյան հատվածի հրամանատարական կետում՝ հանդիպեցինք հոգեւորականի սքեմով անձնավորության: Ներկայացավ. ԼՂՀ ՊԲ N զորամասի հոգեւոր սպասավոր կամ գնդերեց Սեւակ սարկավագ Սարիբեկյան: «Մեր առաքելությունը զորքի բարոյահոգեբանական վիճակի բարձրացումն է, - ասաց, հետո հավելեց, - իրադրությունը շփման գծում սրվելուց հետո հոգեւորականները միշտ առաջնագծում են եղել, կանգնել զինվորի կողքին»:

Հետաքրքրվեցինք, թե ինչպես է Սուրբ գիրքն արդարացնում հոգեւորականի կողմից զենքը վերցնելը: «Ամենամեծ անձնազոհությունն այն է, երբ մարդ իր անձը դնում է ուրիշի համար, տվյալ դեպքում մեր անձը դնում ենք մեր ընկերների համար, մեր հայրենիքի համար: Հայրենիքը մեր սրբությունն է», - վկայակոչելով Սուրբ գիրքը՝ ասաց սարկավագը:

Հոգեւոր սպասավորին հիշեցրինք նաեւ «Մի՛ սպանիր» աստվածաշնչյան պատվիրանը: Մեր զրուցակիցը փոխանցեց, որ այդ պատվիրանը գործում է միջանձնային հարաբերությունների դեպքում, երբ մեկն անօրինաբար, իր շահի համար դիմացինին զրկում է կյանքից: «Քանի որ հայրենիքը մեզ Աստծուց որպես պարգեւ է տրված, ուրեմն պարտավոր ենք պահպանել այդ պարգեւը, պաշտպանել անօրենի ոտնձգություններից: Դա մեր պարտքն է ու պարտականությունը», - ասաց գնդերեց Սեւակ սարկավագ Սարիբեկյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ 

Մոսկվան Երևանից պատասխան է սպասում ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունների կապակցությամբ. Զախարովա

03.05.2024 20:04

Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն. Ուիլյամ Սքոթ Ռիթթեր

03.05.2024 16:49

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ

03.05.2024 13:51

Կապանի համառոտ ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

03.05.2024 12:44

Կիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ

03.05.2024 11:25

Արկադիա Ղազարյան. մարզիչը և մանկավարժը

03.05.2024 11:05

ԹՈՒՂԹ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻՆ, ԳՐՎԱԾ ԼԵՆԻՆԳՐԱԴԻՑ

03.05.2024 10:24

Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին

03.05.2024 10:14

Շնորհավորական` Սյունյաց թեմի առաջնորդ տեր Մակար վրդ. Հակոբյանի ձեռնադրման 20-ամյակի առթիվ

02.05.2024 21:19

ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր

02.05.2024 20:01

Հայաստանցի ռազմական բժիշկները մասնակցում են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությանը

02.05.2024 17:58

Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել

02.05.2024 17:55